“ՆՊՕ – տեխնիկա” ՓԲԸ հիմնադրվել է 1996 թվականին։ Ներդնելով գիտական ձեռքեբերումները արտադրական գործընթացի մեջ ՝ ընկերության կողմից կատարվել են ծավալուն աշխատանքներ ճանապարհա-շինարարական, լեռնաարդյունահանման, գյուղատնտեսական, կոմունալ տնտեսության տեխնիկաների մասնագիտացված վերանորոգման ոլորտում։
Մեր ընկերությունն առանձնակի ուշադրություն է դարձնում նոր տեխնոլոգիական գործընթացների և նյութերի ներդրմանը, որի շնորհիվ մենք պահում ենք մեր արտադրանքի բարձր որակն ու ընդլայնում մատուցվող ծառայությունների ցանկը։ Ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում պոլիուրետանից տարբեր մեքենամասերի և դետալների պատրաստման ուղղությամբ։
Պահպանելով գործունեության իր հիմնական ուղվածությունը և ի շնորհիվ արտադրանքի տեսկաանու ու ծառայությունների լայն առաջարկի, “ՆՊՕ – տեխնիկա” – ն հաջողությամբ համագործակցում է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր մարզերի հետ։