“ՆՊՕ – տեխնիկա” ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին։ Գիտա-արտադրական գործունեության ընթացքում, կազմակերպության կողմից կատարվել են ծավալուն աշխատանքներ` ճանապարհա-շինարարական, լեռնաարդյունահանման, գյուղատնտեսական և կոմունալ տնտեսության տեխնիկական շարժակազմի ու դրանց լրակազմի մեջ ընդգծված օժանդակ սարքավորումների նորոգման և տեխնիկա-տեխնոլոգիական սպասարկման աշխատանքների կազմակերպման ու իրականացման, ինչպես նաև առանձին հանգույցների և մասնագիտացված մեքենաների պատրաստման ոլորտներում։
Մենք կարևորում ենք գիտական և նոր տեխնոլոգիական գործընթացների և նյութերի ներդրումը, ինչի շնորհիվ մշտապես պահում ենք մեր արտադրանքի բարձր որակը։ Բոլոր աշխատանքների համար տրվում է երաշխիք՝ 6 ամիս ժամկետով։
Պահպանելով գործունեության իր հիմնական ուղվածությունը և ի շնորհիվ արտադրանքի տեսկաանու ու ծառայությունների լայն առաջարկի, “ՆՊՕ – տեխնիկա” – ն հաջողությամբ համագործակցում է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր մարզերի հետ։